ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա և ՈՒկրաինայի շուրջ բանակցություններում Սպիտակ տան հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները սուր քննադատության է արժանացել ՈՒկրաինայում ու Եվրոպայում: Պուտինին անվանելով «քաղաքականության գրոսմայստեր»՝ նա ռուս-ուկրաինական հակամարտությունը բնութագրել է որպես միջնորդավորված պատերազմ, որտեղ Եվրոպան ֆինանսավորում և զինում է ՈՒկրաինային՝ Ռուսաստանին դիմակայելու համար։               
 

Նիկոլ Փաշինյանը չի բացառում շուրջօրյա հանրահավաքները

Նիկոլ Փաշինյանը չի բացառում շուրջօրյա հանրահավաքները
04.10.2018 | 00:06

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, թե հետհեղափոխական էյֆորիան Հայաստանում կարող է 15 տարի չանցնել, և դա, ըստ նրա, չի նշանակում, որ Հայաստանում 15 տարի ընտրություններ չեն անցկացվելու։ «Նրանք, ովքեր շարժվում են այն տրամաբանությամբ, որ այս քաղաքական ճգնաժամը պետք է շարունակվի մինչև մայիս, և այդ ժամանակ ընտրություններ տեղի ունենան, նրանք իրենց նեղ խմբային շահերն ավելի բարձր են դասում պետական շահերից», - ասաց վարչապետը։

Դիտարկմանը, թե հնարավո՞ր է, որ նախագահ Սարգսյանը ստորագրի Ազգային ժողովի՝ նախօրեին ընդունած օրենքը, Փաշինյանն արձագանքեց. «Ես չեմ կարծում, որ Հայաստանի նախագահը որևէ բան կանի Հայաստանի քաղաքացիների դեմ»։


Նրա կարծիքով՝ երբ ինքը հրաժարական ներկայացնի, երկրում անկառավարելի վիճակ չի ստեղծվի։ Լինելու դեպքում էլ վարչապետը չբացառեց շուրջօրյա հանրահավաքների իրականացումը:

Դիտվել է՝ 498

Մեկնաբանություններ

fo@irates.am